Աֆրիկայի մի շարք հատվածներում ֆիքսված հեռախոսակապի փոխարեն միանգամից բջջայինների են անցել

16:53 • 21.04.15

Pew Research Center ուսումնասիրությունների կենտրոնն ուսումնասիրություն է անցկացրել Աֆրիկա մայրցամաքում և պարզել, որ մի շարք հատվածներում ֆիքսված հեռախոսակապի փոխարեն մարդիկ միանգամից բջջայինների են անցել, գրում է Huffington Post-ը:

 

Ուգանդայում, Տանզանիայում, Քենիայում, Գանայում, Սենեգալում, Նիգերիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակիչների ճնշող մեծամասնությունը բջջային ունի:

 

Չնայած դրան, ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ այդ բջջայիններից շատերը սմարթֆոններ չեն, սակայն, միևնույնն է, մնում են կապի և հաղորդակցման միջոց, ինչն անչափ կարևոր է տարածաշրջանում: 

 

Աֆրիկայի մի շարք հատվածներում ֆիքսված հեռախոսակապի փոխարեն միանգամից բջջայինների են անցել