Հնդիկ գիտնականներն արհեստական Արև են ստեղծել

23:56 • 21.04.15

Պլազմայի ուսումնասիրման ինստիտուտի հնդիկ գիտնականներին հաջողվել է նյութը պահել չորրորդ վիճակում և արհեստական արև ստեղծել պլազմայից:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` The Hindu-ին հղումով, SST-1 Tokamak  սարքավորման օգնությամբ նրանք արհեստական արև են ստեղծել, որը պահելու համար մագնիսական դաշտ է կիրառվել: Այս հայտնագործությունը կարող է օգնել նոր մեթոդներ մշակել լաբորատորիայում «կանաչ» էներգիա արտադրելու համար:


Արևը, որը Երկրի վրա էներգիայի ամենամեծ աղբյուրն է, կատարյալ շրջան է, որը կազմված է տաք պլազմայից: Պլազմայի ներսում գործընթացներ  են տեղի ունենում, որն էլ իր հերթին մագնիսական դաշտ է ստեղծում:

 

Tokamak սարքի ներսում ստեղծվող պլազման էներգիա է արտադրում, որը կարող է օգտագործվել լաբորատորիայում:



 

Հնդիկ գիտնականներն արհեստական Արև են ստեղծել