Ճապոնական գնացքն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ճապոնական մագնիսաքարշ գնացքը կարողացել է արագության համաշխարհային ռեկորդ սահմանել՝ թեստային փորձարկումների ժամանակ հասնելով 603 կիլոմետր/ժամ արդյունքի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռեկորդը սահմանվել է Յամանասի պրեֆեկտուրայում Ֆուձի լեռան մոտ՝ ճանապարհի փորձարարական հատվածում:
Առաջիկա շաբաթների ընթացքում ճապոնական իշխանությունները մտադիր են սկսել Տոկիոյի և Նագոյա քաղաքի միջև արագընթաց երթևեկությունը: Ինչպես սպասվում է՝ գնացքը կանցնի 208 կիլոմետր տարածքն ընդամենը 40 րոպեում:
Գնացքների արագության նախորդ ռեկորդը սահմանվել է Ճապոնիայում, ապրիլի 16-ին. այդ ժամանակ արագությունը կազմել է 590 կիլոմետր/ժամ:










