Շանհայում ներկայացվել է պատմության մեջ ամենաթանկարժեք Volvo-ն (լուսանկարներ)
Շանհայի միջազգային ավտոսրահում շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է XC90 մոդելի հատուկ Excellence տարբերակը։ Նորույթը ոչ միայն նոր սերնդի մոդելի շարքում ամենաշքեղն է, այլև ամենաթանկարժեքն ապրանքանիշի պատմության մեջ, գրում է Газета-ն։
Excellence տարբերակում մոդելն ազատվել է նստարանների 3-րդ շարքից, սակայն 2-րդ շարքի նստատեղերում ուղևորները ստացել են մերսման, տաքացման և հովացման համակարգեր։ Բացի այդ, մեքենայում ավելացել են սենսորային մոնիտորները, օդամաքրման համակարգերը։
«Մենք կարողացել ենք ստեղծել լավագույն պայմաններն ուղևորների համար, որոնք կարող են հասանելի լինել լյուքս դասի մեքենաներում»,- նշել է ընկերության դիզայնի գծով փոխնախագահ Թոմաս Ինգենլատը։
Մոդելի հատուկ տարբերակն առաջին հերթին կենտրոնացած է չինական ավտոշուկայի վրա։



















