Chevrolet-ն Շանհայում ներկայացրել է ֆուտուրիստական FNR ավտոմեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)
Chevrolet ընկերությունը Շանհայի միջազգային ավտոսրահում ներկայացրել է ֆուտուրիստական FNR (Find New Roads) ավտոմեքենայի կոնցեպտը, գրում է 3dnews.ru-ն:
Այն ստացել է այսպես կոչված՝ «ճպուռի թևերի» նմանվող դռներ և պատիճի ձև ունի:
Մեքենան նախատեսվում է համալրել 4 էլեկտրական շարժիչով: Բացի այդ, այն ղեկավարելու է ինքնավար համակարգը:
Այն նաև համալրված է լինելու մուլտիմեդիա համակարգով, իսկ աթոռները մինչև 180 աստիճանով շրջվելու հնարավորություն են ունենալու:
Ընկերությունը նշել է, որ մոտ պագայում մեքենայի կոնցեպտն իրականություն դարձնելու պլաններ դեռ չկան:


















