Ռոման Աբրամովիչը 15 մլն դոլար է ներդրել Music Messenger բջջային հավելվածում
Music Messenger բջջային հավելվածը, որը թույլ է տալիս օգտատերերին կիսվել երաժշտական երգերով, 30 միլիոն դոլարի ներդրում է ունեցել, գրում է lenta.ru-ն: Մասնավորապես՝ գումար են ներդրել միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, պրոդյուսեր և դիջեյ Դևիդ Գետտան և ABBA խմբի նախկին անդամ Բենի Անդերսոնը:
Հայտնի է, որ Աբրամովիչը ներդրել է 15 միլիոն դոլար:
Նախագծին աջակցել են նաև ռեփեր Will.i.am-ը, դիջեյ Թիմ Բերգլինգը, ով հայտնի է Avicci անունով, երգչուհի Նիկի Մինաժի մենեջեր Ջի Ռոբերսոնը:
Ծրագիրը հիմնել է իսրայելցի գործարար Օդեդ Կոբոն՝ Շաի Ազրանի, Դևիդ Ստրաուսի և Ուզի Ռեֆաելի հետ: Ծառայությունը թողարկվել է յոթ ամիս առաջ և անվճար հասանելի է Android-ով և iOS-ով սարքերի սեփականատերերի համար:










