Համացանցում է հայտնվել Apple-ի վեբ-կայքի ամենաառաջին տարբերակը
Դիզայներ և բլոգեր Քևին Ֆոքսն իր կայքում հրապարակել է Apple ընկերության վեբ-կայքի նախնական արտաքին տեսքը, գրում է korrespondent.net-ը: Ֆոքսը նշում է, որ մեծ ջանքեր է գործադրել և ժամանակ ծախսել այդ արխիվային պատկերը ձեռք բերելու համար:
Խոսելով էջի մասին՝ դիզայներն առաջին հերթին ուշադրությունը հրավիրում է դրա փոքր չափերին՝ 512x341 պիքսել: Պետք է նաև նշել, որ որպես այդպիսին՝ բացակայում է տեքստը:
Հատկանշական է, որ չնայած տեքստի բացակությանը՝ էջի վրա «նավարկության» հնարավորություն, այնուամենայնիվ, եղել է:










