Օրգանիզմը տոքսիններից մաքրելու հիանալի բուժիչ թուրմեր

19:22 • 22.04.15

Մեր օրգանիզմում մշտապես թունավոր նյութեր են կուտակվում, որոնք արտադրում են կենդանի բջիջները, բակտերիաները: Այդ թունավոր նյութերը կամ տոքսինները հաճախ  հիվանդության պատճառ են դառնում: Իհարկե, օրգանիզմում թունավոր նյութեր  են ներխուժում նաև արտաքին աշխարհից` շնչառական ուղիների միջոցով: Այս մասին գրում է  steptohealth.ru-ն և ներկայացնում օգտակար թուրմեր ու հեղուկներ, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից:


Կանաչ թեյ


Կանաչ թեյը մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում, սակայն  դրանցից ամենահայտնին միզամուղ հատկությունն է, ինչպես նաև՝ խոլեստերինի մակարդակն իջեցնելու հատկությունը:


Թուրինջ


Թուրինջը հիանալի է մարսողության գործընթացը կարգավորելու և ախորժակի նվազեցման  համար, այդ իսկ պատճառով էլ այն հաճախ օգտագործում են նիհարելու համար:


Ուրց


Ուրցը նույնպես մաքրում է օրգանիզմը և բարելավում մարսողությունը:  Ուրցի թեյը օգնում է պայքարել նաև ցելյուլիտի և ավելորդ քաշի դեմ:


Սամիթ


Սամիթի թուրմը հիանալի է երիկամների մաքրման համար, քանի որ հզոր միզամուղ բույս է: 


Մաղադանոս


Մաղադանոսն օգնում է օրգանիզմից դուրս բերել անօգտակար հեղուկը: Մեկ լիտր ջրին անհրաժեշտ է ընդամենը 2 գդալ մաղադանոսի տերև՝ թուրմ պատրաստելու համար, որը պետք է եռացնել 5 րոպե: Այնուհետև այն ջրի փոխարեն կարելի խմել ողջ օրվա ընթացքում:


Նեխուր


Օրգանիզմը մաքրելու  հատկության շնորհիվ  նեխուրը անփոխարինելի է օրգանիզմից շլաքների և տոքսինների դուրսբերման համար:


 

Օրգանիզմը տոքսիններից մաքրելու հիանալի բուժիչ թուրմեր