Google-ն էժան բջջային ծառայություն է թողարկել 120 երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում
Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է նոր նախագծի՝ Google Fi բջջային ծառայության թողարկման մասին, որը թույլ է տալիս օգտվել կարճ հաղորդագրությունների, համացանցի, տեղական և միջազգային զանգերի ծառայություններից, գրում է rg.ru-ն:
Այն հասանելի է ավելի քան 120 երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում:
Համաձայն առաջարկվող սակագնային պլանի՝ հիմնական փաթեթն արժե 20 դոլար, որում ներառված են անսահմանափակ տեղական զանգեր և կարճ հաղորդագրություններ, անսահմանափակ միջազգային զանգեր, համացանցին հասանելիություն և այլն։
Դրան կարելի է ավելացնել նաև 1ԳԲ տվյալներ, որի արժեքը 10 դոլար է և, համապատասխանաբար, մինչև 10ԳԲ, որի արժեքը 100 դոլար է:










