Միզապարկի բորբոքումից ազատվելու բնական հակաբակտերիալ միջոց
Health Tips Source-ը ներկայացրել է բնական հակաբակտերիալ միջոց, որն օգնում է ազատվել միզուղիների և միզապարկի բորբոքումների հետ կապված խնդրից` առաջին իսկ օգտագործումից հետո:
Ամեն տարի յուրաքանչյուր հինգերորդ կինը տառապում է միզապարկի բորբոքումից, որն առաջանում է աղիքային մանրէների պատճառով: Ինչպես նշում է աղբյուրը` այս բնական միջոցը կօգնի մեղմացնել միզելու ժամանակ առաջացող ցավը և կվերացնի բորբոքումը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են
250 գրամ մաղադանոսի արմատ
250 գրամ կիտրոնի կեղև
250 գրամ բնական մեղր
200 մլ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Կտրատեք մաղադանոսի արմատները շատ մանր, ապա հարեք բլենդերով կիտրոնի կեղևի, մեղրի և ձիթայուղի հետ միասին: Խառնուրդը պետք է պահել սառնարանում: Անհրաժեշտ է մեկ գդալ օգտագործել ամեն օր՝ առավոտյան:










