Ռուսաստանում կվերստեղծեն «Զապորոժեց» և ԳԱԶ-69 մեքենաները
Ռուսաստանում սկսել են նոր, փոքր լիտրաժով մեքենայի նախագծման աշխատանքները, որը ստեղծվում է 1960-1994թթ. ընթացքում արտադրված «Զապորոժեց» փոխադրամիջոցի հիմքով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նույն հիմքով կստեղծվի արտաճանապարհային մեքենա, որը նման կլինի 1953-1972թթ. ընթացքում արտադրված ԳԱԶ-69 մեքենային:
Հայտնի է, որ 2 նոր մեքենաներն էլ արդեն մշակված են 30-40%-ով ու ստացել են «Վոժակ» աշխատանքային անվանումը: Մասնագետների կարծիքով՝ խորհրդային մեքենաների գլխավոր առավելությունը ցածր գինն ու ցանկացած պայմաններում ընթանալու կարողությունն է:










