Google-ը սև ժապավեն է տեղադրել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

10:42 • 24.04.15

Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել է սև ժապավեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։



Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս կապակցությամբ Facebook կայքում գրել է. «Չնայած, որ խուսափել են «ցեղասպանություն» բառը կիրառելուց, բայց դե աննախադեպ բան է Գուգլի կողմից։ 


Այս պատկերը հայտնվել է միայն Google.am վրա։ Կապ չունի, թե որտեղից եք մտնում, բայց պետք .am-ից մտնեք։ 

Մի քանի բան բացատրեմ. 


ա․ Սա դուդլ չէ։ Դուդլները ողբերգական թեմաներով չեն լինում 


բ․ Չնայած, որ ես էլ եմ ստորագրել, բայց իմ իմացածով՝ ստորագրահավաքը կապ չունի այս պատկերի տեղադրման հետ։ Ներող, իհարկե, բայց Գուգլին ճնշելով՝ նույնիսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չի կարողանում բրթել տեղից: 


Հ․Գ․Գուգլը պետք է հայերեն կամ ռուսերեն լինի, անգլերենով չի բերում նկարը»։

Google-ը սև ժապավեն է տեղադրել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի