Samsung Electronics-ի աշխատակիցների թիվը գերազանցել է 300 000-ը
Չնայած Samsung Electronics-ի ֆինանսական անկումներին ընկերության աշխատակիցների քանակը ավելանում է, որը 2014-ին անցել է 300 000-ը, գրում է 3dnews.ru-ն:
Business Korea-ն 2014-ի ավարտին ընկերության աշխատակիցների ընդհանուր քանակը կազմում էր 319 000 մարդ, որը նախորդ տարի 286 000 էր:
Հետաքրքրական է, որ 1969-ին ընկերության հիմնադրման պահին այն ուներ 36 աշխատակից: 2004-ին այն ավելացավ դառնալով 100 000, իսկ 2011-ին արդեն հասնում էր մինչև 200 000-ի:
Ընկերության կանոնադրական կապիտալը 46 տարի առաջ կազմում էր 330 մլն դոլար:










