5 համեմունք, որ չեզոքացնում են սուրճի վնասակար ազդեցությունը

19:44 • 25.04.15

 Կոֆեին պարունակող սննդատեսակների օգտագործումը այնքան էլ օգտակար չէ որոշ մարդկանց համար` հղիների, նյարդային բարձր լարվածություն ունեցողների և անքնությամբ տառապողների համար: Եթե սուրճից հրաժարվել չի լինում, կարելի է այն այնպես ընդունել, որ հնարավորինս վնաս չհասցնի օրգանիզմին:
Ինչպես գրում է fithacker.ru-ն` բնության մեջ կան այնպիսի համեմունքներ, որոնք կարող են չեզոքացնել  սուրճի  վնասակար ազդեցությունը:


1. Սև պղպեղ


Սև պղպեղի 1-2 հատիկը տաք սուրճի մեջ ավելացնելիս հիանալի հակասեպտիկ  գործառույթ է կատարում: Պղպեղի հատիկներն օժտված են մարսողական համակարգը մաքրելու յուրատեսակ հատկությամբ:


2.  Հիլ


Եթերայուղ պարունակող հիլը սուրճին բնական բույր կհաղորդի և թեթև հանգստացնող ազդեցություն կունենա ստամոքսի համար: Սուրժի մեջ ավելի լավ է թարմ հիլ ավելացնել` փոշու տեսքով:


3. Մեխակ


Մեխակի մեկ հատիկը սուրճին յուրահատուկ բույր կհաղորդի և կօգնի նվազեցնել կոֆեինի վնասակար ազդեցությունը:


4. Դարչին


Սուրճի պատրաստման ժամանակ կարելի է և՛  դարչինի փայտիկ գցել, և՛ աղացած դարչինչի փոշի:


5. Կոճապղպեղ


Կոճապղպեղը հանգստացնող հատկություն ունի, հանում է սպազմը և ցավային ախտանիշները, ինչպես նաև՝ կիրառվում է որպես մարսողական համակարգի խթանիչ:

 

5 համեմունք, որ չեզոքացնում են սուրճի վնասակար ազդեցությունը