Lava Mobiles-ը ներկայացրել է 5,5 դյույմանոց qHD էկրանով Iris Alfa L սմարթֆոնը (լուսանկարներ)

14:17 • 25.04.15

Lava Mobiles ընկերությունը ներկայացրել է Iris Alfa L միջին դասի սմարթֆոնը, որը կարելի է ձեռք բերել 125 ԱՄՆ դոլարով, գրում է 3dnews.ru-ն:

 

Սարքի հիմքում MediaTek MTK6582M պրոցեսորն է՝ 1.3 ԳՀց հզորությամբ:

 

Օպերատիվ հիշողությունը 1ԳԲ է՝ 8ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

 

Համալրված է 5.5 դյույմանոց qHD կարգի էկրանով, 8ՄՊ հետևի տեսախցիկով և 2ՄՊ առջևի տեսախցիկով:

 

Iris Alfa L-ն ունի GPS, FM, Wi-Fi 802.11 և Bluetooth 4.0, կշռում է 165 գրամ:

 

Այն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով:

 

Lava Mobiles-ը ներկայացրել է 5,5 դյույմանոց qHD էկրանով Iris Alfa L սմարթֆոնը (լուսանկարներ)