Ամերիկացի գիտնականները թռչնագրիպի երեք նոր վիրուս են հայտնաբերել
Կոլումբիայի համալսարանի գիտնականները թռչնագրիպի երեք նոր խիստ պաթոգեն վիրուսներ են հայտնաբերել վարակված տնային և վայրի թռչունների մոտ, գրում է Reuters-ը:
Մարդկանց վարակման դեպքերի մասին տեղեկություններ չկան, սակայն գիտնականները մտահոգություն են հայտնել, որ վարակման կարող էին ենթակա լինել այն մարդիկ, ովքեր անմիջական շփում են ունեցել վիրուսակիր թռչունների հետ:
Գիտնականներից Ստիվեն Մորսը նշել է, որ քիչ հավանական է, որ վարակը կենդանուց մարդուն անցնի:










