Նոր և հարմարավետ Barracuda ճամպրուկը ներկառուցված USB լիցքավորիչ և GPS ունի (լուսանկարներ, տեսանյութ)
Barracuda կոչվող ճամպրուկը ներկառուցված USB լիցքավորիչ և GPS ունի, որը միանում է սմարթֆոնին և տեղեկացնում ճամպրուկի գտնվելու վայրի մասին:
Adme.ru-ն ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ճամպրուկն օգտագործվում և որքան մեծ առավելություն ունի սովորական ճամպրուկի համեմատ:
Այն կարող է փոքրանալ մինչև 12 սմ-ի, երբ դատարկ է, և տեղավորվել անկողնու տակ, ինչպես նաև ունի ճկուն բռնակ, որի շրջանաձև տեսքը թույլ է տալիս այն պտտել ցանկացած ուղղությամբ և չցավեցնել դաստակը:
Բացի այդ, այն ունի նաև փոքրիկ բացվող սեղանիկ, որը թաքնված է բռնակի մեջ:
Ճամպրուկի գինը տատանվում է 200 դոլարի սահմաններում:



























