Գեղեցկության խորհրդանիշ Բրեդ Փիթը միջոցառման է ներկայացել` դեմքին վնասվածքներով (լուսանկարներ)

14:05 • 27.04.15

Տղամարդկային անթերի գեղեցկության չափանիշ համարվող Բրեդ Փիթն անորոշության է մատնել ու անհանգստանալու առիթ տվել իր երկրպագուների մեծ բանակին` ի ցույց դնելով դեմքի վրայի վնասվածքները:

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, աուտիզմի խնդրին նվիրված միջոցառմանը հոլիվուդյան աստղը ներկայացել է վնասված դեմքով: Նա ելույթ է ունեցել մոտ 3.000 հյուրի առաջ, սակայն պարբերականը նկատում է, որ ներկաներին ավելի շատ գրավել է Փիթի արտաքինն ու վնասվածքների պատճառը, այլ ոչ դերասանի ելույթը:

 

Փիթի խոսնակը ԶԼՄ-ներին ասել է, որ դերասանը փորձել է մթության մեջ հողաթափերով վեր բարձրանալ աստիճաններով ու վայր է ընկել:

Brad Pitt

Brad Pitt

Գեղեցկության խորհրդանիշ Բրեդ Փիթը միջոցառման է ներկայացել` դեմքին վնասվածքներով (լուսանկարներ)