Ամերիկացի դեռահասը «Ռուբիկի խորանարդ» գլուխկոտրուկը լուծել է 5,25 վայրկյանում (տեսանյութ)

14:12 • 27.04.15

Ամերիկացի դեռահաս Քոլին Բերնսը «Ռուբիկի խորանարդ» գլուխկոտրուկը լուծելու արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 5,25 վայրկյան, ընդ որում՝ նախկին ռեկորդի ժամանակը 5,55 վայրկյան է եղել, գրում է lenta.ru-ն:

 

Բերնսը ռեկորդը սահմանել է Փենսիլվանիայում անցկացված մրցույթում, որը կազմակերպել էր Խորանարդի համաշխարհային ասոցիացիան (World Cube Association, WCA):

 

«Ռուբիկի խորանարդը» եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որը ստեղծվել է 1974թ.-ին՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկի կողմից։

 

Ամերիկացի դեռահասը «Ռուբիկի խորանարդ» գլուխկոտրուկը լուծել է 5,25 վայրկյանում (տեսանյութ)