Sharp ընկերությունը բջջայինների էկրանների արտադրության ոլորտում 1,15 մլրդ դոլարի ներդրում կանի

13:53 • 28.04.15

Ճապոնական Sharp ընկերությունը պատրաստվում է 1,15 մլրդ դոլար ներդնել բջջային LCD էկրանների արտադրության մեջ, որը նախատեսված է իրականացնել մինչ 2017 ֆինանսական տարին, գրում է Nikkei հրատարակությունը:

 

Ըստ աղբյուրի՝ Sharp-ի հիմնական վարկատուները Mizuho Bank և Bank of Tokyo-Mitsubishi UFJ բանկերն են, որոնք համաձայնել են ընկերությանը տրամադրել 200 միլիարդ իենի (1.64 մլրդ դոլար) չափով ֆինանսական աջակցություն:

 

Նշվում է, որ ավելի ուշ՝ մայիսի 14-ին, Sharp-ը կներկայացնի վերակառուցման եռամյա ծրագիրը:

 

platinumcopiers.com

Sharp ընկերությունը բջջայինների էկրանների արտադրության ոլորտում 1,15 մլրդ դոլարի ներդրում կանի