Apple ընկերությունը 2015 թվականի առաջին եռամսյակում 58 մլրդ դոլարի ռեկորդային եկամուտ է ունեցել
Ամերիկյան Apple ընկերությունը 2015 թվականի առաջին եռամսյակում 58 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել: Դա ընկերության պատմության մեջ ռեկորդ է համարվում և 27 տոկոսով գերազանցում է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ТАСС-ը:
Համապատասխան տվյալները ներկայացվել են երկուշաբթի օրը տարածված զեկույցում:
Ընդ որում՝ Apple-ի զուտ եկամուտը նշված ժամանակահատվածում եղել է 13, 57 միլիարդ դոլար՝ 2014 թվականի առաջին երեք ամսվա 10,22 միլիարդ դոլարի համեմատ:
Ընկերությունն առաջին եռամսյակում վաճառել է 61 միլիոն հատ iPhone:
«Եռամսյակի նման տպավորիչ ցուցանիշները հիմնականում դարձել են այս տարի Չինաստանի ներքին շուկայում iPhone 6 սմարթֆոնների մեծ պահանջարկի արդյունք»,- նշել է JMP Securities LLC ծառայության վերլուծաբան Ալեքս Գաունան:










