Facebook-ը տեսազանգեր է հավելել Messenger հավելվածում
Messenger հավելվածը տեսազանգերի գործառույթ է ստացել, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Facebook սոցիալական ցանցի մամուլի ծառայությանը:
Այժմ սոցցանցի օգտատերերը կարող են տեսազանգեր իրականացնել բջջային հավելվածի օգնությամբ: Նման հնարավորությունը հասանելի է 18 երկրներում՝ iOS-ով և Android-ով գործող սարքերի համար:
Տեսազանգ կատարելու համար սմարթֆոնի կամ պլանշետի սեփականատերը պետք է ընդամենը սեղմի էկրանի վերևի աջ անկյունում տեսախցիկի նկարով կոճակի վրա:
Messenger-ի աշխատանքային թիմի ղեկավար Սթեն Չուդնովսկին հայտարարել է, որ պատրաստվում են հավելվածում խմբային զանգերի գործառույթ ավելացնել, ինչպես նաև՝ վեբ-ինտերֆեյսի միջոցով զանգեր իրականացնելու հնարավորություն:










