Միջազգային տիեզերակայանում ցուցադրվել է տիեզերական աղետի մասին օսկարակիր ֆիլմը
Տիեզերագնացներ Սքոթ Քելին ու նրա գործընկերները Միջազգային տիեզերակայանում դիտել են 2014թ. ամենահաջողված ֆիլմերից մեկը` «Ձգողականությունը» (Gravity), որը պատմում է տիեզերքում տեղի ունեցած աղետի ու դրանից հետո 2 տիեզերագնացների ողջ մնալու պայքարի մասին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին պատմել է Քելին` Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրելով տեխնոթրիլլերից մի հատված: Հետաքրքրական է, որ «Ձգողականության» գործողությունները տեղի են ունենում հենց Միջազգային տիեզերակայանում:
Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի ֆիլմը հեղինակավոր «Օսկար» մրցանակի է ներկայացվել 10 անվանակարգերում, որոնցից 7-ում հաղթել է:










