Իրանը հակաօդային պաշտպանության նոր համակարգ է փորձարկել
Իրանը հաջողությամբ իրականացրել է «Թալիշ» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի փորձարկումը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասել է Իրանի ՀՕՊ Խաթամ ալ-Անբիայի ռազմաբազայի հրամանատար Ֆարզադ Էսմաիլին:
««Թալիշ» համակարգը մեծ տարածության վրա թիրախը խոցելու հրաշալի արդյունք է ցույց տվել»,-հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով՝ «Թալիշ» համակարգը փորձարկումները լավ էր անցել նաև իրանական օրացույցով 2014 թվականի վերջին (իրանական օրացույցով տարին ավարտվել է 2015 թվականի մարտի 20-ին):
Այդ ժամանակ համակարգի հրթիռները խոցել էին միջին հեռավորության բոլոր թիրախները:
«Այսպիսով՝ Իրանն այսօր ամբողջությամբ ավարտեց այս համակարգի փորձարկումը: Դրանք կհամալրեն ՀՕՊ ուժերը»,- ասել է հրամանատարը:










