Մեքսիկայում մ.թ.ա. 100-ականներին կառուցված քաղաքի բուրգում հեղուկ սնդիկ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայում հեղուկ սնդիկ են հայտնաբերել մ.թ.ա. 100-ականներին կառուցված Տեոտիուական քաղաքի բուրգում, որն ըստ գիտնականների՝ հնարավոր է՝ քաղաքի առաջին թագավորի դամբարանն է, գրում է Daily Mail-ը:
Մեքսիկացի հնագետները նշել են, որ մեզոամերիկյան բուրգերը զմռսել են մոտ 1800 տարի առաջ և այդ օրվանից այն ընդհանրապես չի բացվել: Ի դեպ, այն հայտնաբերվել է դեռ 2003-ին, սակայն վերջին հայտնագործությունը սնդիկն է:
Քանի որ տվյալ ժամանակահատվածում սնդիկը համարվում էր գերբնական ուժով օժտված նյութ՝ դրա օգտագործումը հիմնականում կատարվել է հատուկ կարևորության ծիսակատարությունների ժամանակ, չնայած նրան, որ սնդիկի գոլորշին չափազանց թունավոր է մարդու համար։
Մայաների քաղաքակրթության մասը կազմող հինավուրց քաղաքն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է, քանի որ կարող է լույս սփռել և նոր բացահայտումներ անել Տեոտիուականի թագավորի և նրա ընտանիքի մասին:
Գիտնականներն այժմ թունել են փորում դամբարանի մուտքին հասնելու համար:














