Subaru 2016 WRX-ը և WRX STI-ը նոր գործառույթներ են ստացել (լուսանկարներ)
Subaru ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է մի շարք թարմացումներ, որոնք պետք է ստանան 2016 մոդելային տարում արտադրվելիք WRX և WRX STI ավտոմեքենաները, գրում է 3dnews.ru-ն:
268 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունեցող WRX-ը, որի արժեքը սկսվում է 26 600 դոլարից, այժմ առաջարկվում է նոր 6.2-դյույմանոց Starlink սենսորային էկրանով:
Ցանկության դեպքում հնարավոր է տեղադրել նաև էկրանի 7-դյույմանոց տարբերակը, ընդ որում՝ լրացուցիչ վճարը կկազմի 2.100 դոլար:
Տեղեկատվական բաժինը ներառում է շարժումների միջոցով կառավարում, կարճ հաղորդագրություններ, iTunes-թեգինգ, ինչպես նաև լրացուցիչ USB միացում:
WRX STI ավտոմեքենաների գինը սկսվում է 34 700 դոլարից: Դրանք ունեն 305 ձիաուժ հզորությամբ շարժիչ և WRX-ի նման առաջարկվում են 6.2 և 7-դյույմանոց էկրաններով:


















