Asus-ը ներկայացրել է ZenBook Pro UX501 ուլտրաբուքը (լուսանկարներ)

15:42 • 28.04.15

Asus ընկերությունը ներկայացրել է իր նոր ZenBook Pro UX501 ուլտրաբուքը, որը գերբարակ է և գերթեթև, գրում է anandtech.com-ը:

 

Ուլտրաբուքն ունի 15.6 դյույմանոց սենսորային էկրան, չնայած նրան, որ առկա է նաև ստեղնաշար:
Ամբողջովին լիցքավորված մարտկոցը կարող է թույլ տալ 6-ժամյա անընդմեջ օգտագործում:

 

Սարքն ունի 1ՏԲ հիշողություն: Դրա հիմքում Intel Core i7-4720HQ 3.6 ԳՀց հզորությամբ պրոցեսորն է:

 

Այն ունի նաև WiFi ցանցին միանալու մոդեմ և 3 USB մուտքի հնարավորություն: Ուլտրաբուքն ունի բարձրորակ 720 պիքսել հզորությամբ առջևի տեսախցիկ:

 

Աշխատում է 64 բիթանոց Windows 8,1 օպերացիոն համակարգով:

 

Սարքը կշռում է  2.27 կգ, իսկ չափսերն են 38.4 x 25.4 x 2.03սմ:
Գինը 1.800 դոլար է: 

Asus-ը ներկայացրել է ZenBook Pro UX501 ուլտրաբուքը (լուսանկարներ)