Չինաստանում հայտնվել է Android-ի մրցակիցը (լուսանկարներ)
Չինական Tencent ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույցների, հեռուստացույցների և համացանցին միանալու ունակ այլ սարքերի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգ, որն ունակ է դառնալու Android-ի մրցակիցը, գրում է rg.ru-ն:
Դեռ անցյալ տարի ուշադրության կենտրոնում հայտնված և քննարկումների առարկա դարձած համակարգի միջոցով ընկերությունը պատրաստվում է ավելացնել իր հաճախորդների թիվը:
Tencent կամ TOS+ կոչվող օպերացիոն համակարգը բոլորովին անվճար է բջջային սարքեր արտադրողների համար, եթե վերջիններս չեն պատրաստվում հեռացնել ՕՀ-ում առկա ընկերության հավելվածները:
Չինական ինտերնետ- հսկան սմարթֆոնների համար նախատեսված հարթակ էր թողարկել դեռ հունվար ամսին, սակայն նոր օպերացիոն համակարգը հիմնականում նախատեսված է շարժական գաջեթների և այլ սարքերի համար, ինչպես, օրինակ, «խելացի» ժամացույցները կամ թևնոցները:




![]()











