Գիտնականները բջջային հավելված են մշակել, որը կարող է փոխարինել բժշկական ախտորոշմանը
Գիտնականները բջջային հավելված են ստեղծել, որը թույլ է տալիս տնային պայմաններում և գործնականում անվճար ախտորոշել ապնոէ հիվանդությունը, որը քնի խանգարում է: Մինչդեռ հիվանդության ախտորոշումը պահանջում է հոսպիտալացում, իսկ բուժզննման գործընթացը հազարավոր դոլարների հետ է կապված:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` գիտնականների նորամուծությունը կներկայացվի MobiSys 2015 համաժողովում, որը տեղի կունենա մայիսին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Ապնոէն խանգարում է, որը բնորոշվում է քնի ժամանակ ավելի քան 10 վայրկյան տևողությամբ թոքային օդափոխության դադարեցմամբ: Առավել հաճախակի շունչը դադարեցվում է 20-30 վայրկյանով, իսկ շատ ծանր դեպքերում ժամանակահատվածը հասնում 1-2 րոպեի: Քրոնիկ ապնոէի պարագայում քնի կառուցվածքը խանգարվում է, նկատվում է ցերեկային քնկոտություն, հիշողության և ինտելեկտի վատթարացում, աշխատունակության անկում և մշտական հոգնածություն:










