Audi A8-ը ներկայացրել է նոր Sport տարբերակը
Գերմանական ավտոարտադրողը հայտարարել է շուկայում իր առաջատար մոդելի` A8 սեդանի նոր սպորտային տարբերակի հայտնվելու մասին:
Ինչպես հայտնում է Euromag-ը` նոր մոդելը ստացել է Audi A8 Sport անվանումը: Մոդելը, որը եկել է փոխարինելու A8 Sport Executive-ին, առայժմ հասանելի է միայն Բրիտանիայի բնակիչների համար: Նորույթը ներկայանում է արտաքին և սրահի մի շարք փոփոխություններով:
Այն առանձնացնել կարելի է կողային սպորտային «հարթակներով», նոր 19 դյույմանոց անվահեծերով և MatrixBeam լուսադիոդային լուսարձակներով: Մեքենայի նորամուծությունների շարքում է նաև սրահի կաշեպատումը, GPS նավիգացիոն համակարգով մուլտիմեդիա համալիրը:
Audi A8 Sport-ի կապոտի տակ կարելի է տեղադրել երկու դիզելային շարժիչից մեկն ու մեկը: Բազային տարբերակը 3 լիտր տարողությամբ և 262 ձիաուժ հզորությամբ V6 TDI շարժիչն է: Մյուս տարբերակը կարող է հանդիսանալ 4.2 լիտր տարողությամբ V8 TDI շարժիչը` 385 ձիաուժ հզորությամբ:










