Քաղցկեղի բուժում գոյություն ունի. դառը դդումը 98 տոկոս հաջողությամբ սպանում է քաղցկեղի բջիջները

22:29 • 29.04.15

Ամերիկացի բժիշկ Ֆրենկ Շելենբերգերը քաղցկեղի բուժման  եղանակներ փնտրելիս նախընտրում է բնական նյութեր օգտագործել, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների  նյութափոխանակությունը: Նրա հայտնագործությունների շարքում են ռեսվերատրոլը, կանաչ թեյը և այլ միջոցներ: Վերջերս նա հայտնաբերել է մի բանջարեղեն, որը ևս արդյունավետ կերպով սպանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի  բջիջները:

Ինչպես ներկայացնում է healthtipssource.com-ը` այն դառը դդումն է (կամ դառը սեխ) և տարածված է Օկինավայում՝ ճապոնական կղզում: Երբ դառը դդումի հյութը լուծվում է 5 տոկոս ջրում, այն  կարող է սպանել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի  բջիջները:

Գիտնականների խոսքով` դառը դդումը 90 տոկոսով նվազեցնում է 2 խմբի  քաղցկեղային բջիջների կենսունակությունը, մյուս տեսակներինը` 98 տոկոսով: Այս մրգի օգտակարությունը փորձարկվում է կենդանիների, ինչպես նաև՝ մարդկանց վրա, և այժմ ընթանում են փորձարկման վերջին փուլերը:
 

Քաղցկեղի բուժում գոյություն ունի. դառը դդումը 98 տոկոս հաջողությամբ սպանում է քաղցկեղի բջիջները