Ինչպես մաքրել օրգանիզմն ավելորդ տոքսիններից` կտավատի օգնությամբ

08:15 • 29.04.15

Տարատեսակ հիվանդություններ բուժելու և կանխելու համար առաջնային է աղիները մակաբույծներից ու տոքսիններից մաքրելը:  70 տարում մեր աղիները մշակում են  100 տոննա սնունդ և 40 000 լիտր հեղուկ, որը հանգեցնում է նրան, որ աղիներում կարող են կուտակվել ֆեկալային բակտերիաներ և ճարպեր, որոնք թունավորում են արյունն ու քայքայում առողջությունը:

Ինչպես ներկայացնում է Healthy Life Tricks-ը`  աղիների աղտոտվածության մասին կարող է հուշել հաճախակի փորկապությունը, նյութափոխանակության խանգարումը, շաքարախտը, ավելորդ քաշը կամ նիհարությունը, երիկամների, լյարդի խանգարումը:

Սովորաբար 1-3 թեյի գդալ կտավատի (վուշ) սերմի  փոշի օգտագործելով` 3 շաբաթում կարելի է մաքրել հաստ աղին` տարիներով կուտակված բակտերիաներից: Այն նպաստում է ավելորդ քաշի արագ կորստին:


Այն կարելի է օգտագործել  աղեստամոքսային տրակտի խանգարման, գաստրիտի, կոլիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, միզուղիների խանգարման, ցիստիտի, նյութափոխանակության խանգարման ժամանակ:


Բաղադրատոմսը`

3 շաբաթ նախաճաշի փոխարեն օգտագործեք.


Առաջին շաբաթ` 1 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երկրորդ շաբաթ` 2 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երրորդ շաբաթ` 3 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած: