Միայնակ օգտատերերի համար «սելֆի-ձեռք» է ստեղծվել
Միայնակ օգտատերերի համար նոր սարք է ստեղծվել: «Սելֆի-ձեռքի» հեղինակները դիզայներներ Ջասթին Քրոուն և Էյրիկ Սնին են, գրում է Газета-ն:
Հեղինակների մտահղացմամբ` «սելֆի-ձեռքն» օգտատիրոջ համար ընկերության առկայության պատրանք կստեղծի: Սարքը կարող է պատկերել մտերիմ ընկերոջ, հարազատի կամ «երկրորդ կեսին»: Ինչպես նշում են դիզայներները` ոչ ոք չի ցանկանում միայնակ երևալ ինքնանկարներ անելիս:
Նոր սարքը խանութներում դեռ չի վաճառվում:










