Բանջարեղեններ, որոնք հեշտությամբ կարելի է աճեցնել տանը (լուսանկարներ)
Երբեմն ցանկություն է առաջանում դուրս գալ պատշգամբ և հավաքել սեփական ձեռքերով տնկած բանջարեղենն ու կանաչեղենը, ապա դրանցով հրաշալի կերակուր պատրաստել:
adme.ru-ն ներկայացնում է մի շարք բանջարեղեններ և կանաչեղեն, որոնք հեշտությամբ կարելի է տնկել բնակարանային պայմաններում:
Պղպեղ
Պատուհանագոգին կարելի է աճեցնել կծու պղպեղ, որով հիանալի կծու ճաշատեսակներ կստացվեն: Պղպեղի մեկ տնկիից կարելի է ստանալ մինչև 50 պղպեղիկ, իսկ թփի համար օպտիմալ ջերմաստիճանը 25-27 աստիճան տաքությունն է:
Գազար
Գազարն աճում է 80-90 օրվա ընթացքում և շատ տեղ չի զբաղեցնում: Գազարի համար նախատեսված հողը պետք է թեթև լինի և լավ օդափոխվի: Բանջարեղենը հնարավոր է նաև աճեցնել կտրած պլաստիկ շշերի մեջ: Թփերի համար օպտիմալ ջերմաստիճանը 13-24 աստիճան տաքությունն է:
Անանուխ
Անանուխը քմահաճ և պահանջկոտ բույս չէ: Այն կարող է աճել նույնիսկ ձմռանը, եթե պահպանվի 20-25 աստիճան ջերմաստիճանը: Բույսն աճում է լավ լուսավորված վայրում, սակայն անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Անանուխից կարելի է համեղ ուտեստներ պատրաստել կամ օգտակար թեյ:
Կանաչ սոխ
Կանաչ սոխ աճեցնելու համար անհրաժեշտ է սովորական սոխի գլուխ: Եթե այն նոր եք տնկել, պահեք մութ և զով պահարանում, մինչև առաջին ծիլերը, ապա տեղափոխեք լուսավոր պատուհանագոգին: Օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է, սակայն այն չպետք է շատ տաքացնել, քանի որ աճը կարող է կանգնել:
Ռեհան
Ռեհանն ամենահեշտ աճող բույսերից է, որն աճեցնելու համար անհրաժեշտ է գնել ռեհանի սերմեր: Օպտիմալ ջերմաստիճանը 20-25 աստիճանն է: Ձմռանն այն անհրաժեշտ է 3-4 ժամ լուսավորել էլեկտրական լամպով՝ ցերեկային լույսն ավելացնելու համար:
Վարունգ
Ուշադիր եղեք դրա տեսակների ընտրության հարցում, ընտրեք ինքնափոշոտվող տեսակները: Եթե բոլոր պայմաններով ապահովել, այն կարող է տալ 30-40 պտուղ: Երբ այն արդեն տնկեք առնվազն 5 լիտր տարողությամբ արկղերի մեջ, անհրաժեշտ կլինի կտրատել բեղիկները և անընդհատ ջրել: Վարունգը պահանջում է 21-24 աստիճան տաքություն:
Լոլիկ
Տնային պայմաններում աճեցնելու համար սովորաբար ընտրում են մանր տեսակի լոլիկները, որոնց համար օպտիմալ ջերմաստիճանը 23-25 աստիճանն է: Լոլիկները ջրի կարիք ունեն, սակայն այն հեշտությամբ կարելի է փչացնել չափից շատ ջրելով:
Թրթնջուկ
Այն հանգիստ կարող է աճել ստվերոտ վայրում: Կարող է աճել և՛ 5, և՛ 20 աստիճան տաքության դեպքում: Տերևները կարող են հասնել մինչև 8-10 սմ-ի:
Կոճապղպեղ

Խոնավասեր կոճապղպեղն արևադարձային բազմամյա բույս է, որն օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ: Այն կարող է աճել 20-25 աստիճան տաքության դեպքում:
Արքայախնձոր
Տնկելուց պետք է անցնի առնվազն 2 տարի, իսկ ծաղկումը տևում է 15-20 օր: Արքայախնձորն արժեքավոր սննդատեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելայինը։ Արքայախնձորին անհրաժեշտ է 23-30 աստիճան տաքություն:
Ելակ

Ելակի թուփն ունի սպիտակ ծաղիկներ և քաղցր պտուղներ: Այն հարուստ է վիտամիններով և թթուներով: Սերմերը տնկելուց հետո անցնում է 3-4 ամիս: Ելակի բույսը չափազանց մրսկան է, և այն հեշտությամբ կարող է փչանալ միջատների ներգործությունից: Ելակին անհրաժեշտ է 18-24 աստիճան տաքություն:










