BMW-ն մտադիր է արդիականացնել 3-Series շարքը
BMW գերմանական ավտոարտադրողը մտադիր է 3-Series շարքի արդիականացման նոր ծրագիր թողարկել, գրում է autonews.ru-ն:
Բավարացիները մտադիր են մշակել 335i ավտոմեքենայի նոր և ավելի հզոր տարբերակը, որը կստանա 340i ինդեքսը:
Ըստ նախնական տվյալների՝ մոդելը կկորցնի իր 306 ձիաուժ հզորությամբ N55 բենզինային շարժիչը, որի փոխարեն կստանա նոր 3 լիտրանոց, 326 ձիաուժ հզորությամբ B58 բենզինային շարժիչ:
Բացի այդ, նաև հայտնի է դարձել, որ նորույթը կստանա Mediterranean Blue Metallic գունավորումը:
Ընկերությունը նաև նախատեսում է հրաժարվել 328i մոդելից, որին փոխարինելու կգա 330i տարբերակը՝ B48 շարժիչով: Բացի տեխնիկական նոր հատկանիշներից՝ 330i-ն կստանա թարմացված դիզայն:










