Չինացիները 57-հարկանի երկնաքեր են կառուցել 19 օրում (տեսանյութ)

16:44 • 30.04.15

Չինական Broad Sustainable Building Co. շինարարական ընկերությունը երկրի կենտրոնական շրջանում 57-հարկանի երկնաքեր է կառուցել ընդամենը 19 աշխատանքային օրում, գրում է Лента-ն։

 

Մետաղյա և ապակե ուղղանկյուն կառույցը հայտնվել է Հունան նահանգի Չանշա կենտրոնական շրջանում։ Շենքի շինարարության ժամանակ օգտագործվել է մոդուլային մեթոդ, որը թույլ է տվել նրանց միաժամանակ 3 հարկ կառուցել մեկ օրում։

 

Այդ մեթոդն օգտագործվում է նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, սակայն հարգանք չի վայելում ճարտարապետների շրջանում՝ պատրաստի շինությունների հասարակ արտաքին տեսքի պատճառով։

 

 

Չինացիները 57-հարկանի երկնաքեր են կառուցել 19 օրում (տեսանյութ)