Facebook-ն ու Twitter-ն ամուսնացածների համար լուրջ սպառնալիք են դարձել. հետազոտություն
Facebook-ը, Twitter-ը և այլ սոցկայքեր լուրջ սպառնալիք են դարձել ամուսնությանը, գրում է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ին։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում։
Փաստաբանների համաձայն՝ այժմ սոցկայքերն ավելի շատ ամուսնալուծությունների գործում են դառնում գործոն։
Ամուսնացածների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանցից 7-ից 1-ը մտածում է ամուսնալուծության մասին Facebook-ում կամ այլ կայքում ամուսնու/կնոջ արած գրառման պատճառով։ Նույնքան հարցվածներ էլ խոստովանել են, որ համացանցում զուգընկերոջ անհավատարմության մասին ապացույց են փնտրում։ Յուրաքանչյուր 5-րդը նշել է, որ ամեն օր կռվում է իր զուգընկերոջ հետ սոցկայքեր օգտագործելու համար։
Հետազոտությունն անցկացրել է Slater and Gordon փաստաբանական ընկերությունը։ Այս ընկերության ավելի շատ հաճախորդներ են խոստովանում, որ Facebook, Skype, Snapchat, Twitter, What'sApp և այլ սոցկայքեր իրենց դերն են ունեցել ամուսնալուծության հարցում։
«Հինգ տարի առաջ Facebook-ը հազվադեպ էր նշվում ամուսնալուծության համատեքստում, սակայն հիմա դա բնորոշ դեպք է։ Սոցկայքերը նոր ականապատ դաշտ են դարձել ամուսնության համար»,- հայտարարել է Slater and Gordon ընկերությունից Էնդրյու Նյուբերին։










