Ֆինլանդիայում 25 սմ հաստությամբ ձյուն է նստել
Ֆինլանդիայի արևելքում գիշերային ժամերին իրական ձմեռային եղանակ էր տիրում: Euromag-ի հաղորդմամբ` որոշ շրջաններում մինչև 25 սմ ձյուն է նստել:
Օդերևութաբանները նախազգուշացնում են արևելյան Ֆինլանդիայում սպասվելիք ծայրահեղ վատ եղանային պայմանների մասին: Խորհուրդ է տրվում ուշադրություն ցուցաբերել ճանապարհային երթևեկության ժամանակ:
Հաղորդվում է, որ հինգշաբթի արդեն կտաքանա: Ողջ երկրում սպասվում է դրական ջերմաստիճան, և օդերևութաբանների հաղորդմամբ՝ նստած ձյունը երեկոյան կհալչի:










