Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել Հս. Կորեայի ազգային նվագախմբի երաժիշտներին. ԶԼՄ-ներ

16:41 • 30.04.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկրի ազգային նվագախմբի չորս երաժիշտների, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Մահապատժի ենթարկվածների թվում է անսամբլի ղեկավարը: Նրանց մահապատժի են ենթարկել մարտին՝ լրտեսության մեղադրանքով: Այդ մասին Yonhap լրատվական գործակալությանը պատմել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորը:

 

Մեկ այլ պատգամավոր պատմել է, որ երաժիշտներին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ընի ընտանիքի գաղտնիքները բացահայտելու համար: Իրենք՝ խորհրդարանականները, մահապատժի մասին իմացել են հետախուզության ներկայացուցիչներից:

 

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում տարվա սկզբից մահապատժի է ենթարկվել 15 բարձրաստիճան պաշտոնյա: