Microsoft-ը ներկայացրել է Internet Explorer-ին փոխարինող դիտարկիչը (տեսանյութ)

10:36 • 30.04.15

Ամերիկյան Microsoft ընկերությունն անցկացրել է Windows 10 օպերացիոն համակարգում Internet Explorer-ին փոխարինող Edge դիտարկչի շնորհանդեսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ դրան կինտեգրվի Cortana ձայնային ծրագիրը, որն արդեն կա Windows համակարգով աշխատող բջջային սարքերում: Բացի այդ, Edge-ը կկարողանա ինտերնետային կայքերը «վերածել» ամսագրի կամ գրքի ձևաչափի՝ առավել հարմար ընթերցանության համար:

 

Internet Explorer-ից հրաժարվելու որոշման մասին Microsoft կորպորացիան հայտարարել է մարտին: Ընկերությունից հայտնել էին, որ աշխատում են նոր դիտարկչի վրա, որի վերջնական անվանումը դեռ հաստատված չէ: Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ընկերությունը կշարունակի դեռ որոշ ժամանակ աշխատեցնել Internet Explorer-ի վերջին տարբերակը:

 

Microsoft-ը ներկայացրել է Internet Explorer-ին փոխարինող դիտարկիչը (տեսանյութ)