Նեպալի ավերիչ երկրաշարժից դժբախտացած մարդկանց պատմությունները՝ ֆոտոշարքով
Նեպալցի լուսանկարիչ Ջայ Փոուդյալը սկսել է լուսանկարել և հարցազրույցներ վերցնել օրերս Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից փրկվածներից, իսկ նախագիծը կոչել է Stories of Nepal («Նեպալի պատմությունները»), գրում է Daily Mail-ը:
The Humans of News York կայքը ներկայացրել է պատմություններից հատվածներ:
Խոկանա գյուղում բնակվող տարեց կինն ասել է, որ իր սիրտը ցավում է տեղի ունեցածի համար: Նա դաշտում աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել երկրաշարժը, որից հետո վերադարձել է տուն և գտել այն փլված վիճակում:

Այս տղան բնակվում է Դհադինգում, որտեղ նա և իր հայրն արդեն քանի օր է՝ փորձում են փլատակների տակից դուրս բերել իրենց ունեցվածքը։

Մի կին նստած է գյուղում և մտահոգ սպասում է իր բարեկամներին: Նա պատմել է, որ ոչ մի լուր չունի նրանցից, սակայն հուսով է, որ ողջ են:

Բժիշկ Բագվատի Ռայը պատմել է, որ սկզբում չեն հասկացել՝ ինչ է կատարվում, սակայն հետո հիվանդանոցը լցվել է վիրավորներով, և նրանք քաոսի մեջ փորձել են փրկել մարդկանց կյանքերը:

Այս կինը երկրաշարժի ժամանակ որդու հետ մտել է սեղանի տակ, և երբ այն ավարտվել է, արագ վազել դեպի դաշտ, արդեն քանի օր է՝ նրանք այդտեղ են ապրում:

Դհադինգում բնակվող տղամարդը պատմել է, որ երկրաշարժի նախօրեին կնոջ հետ զրուցելիս է եղել իրենց երեխաների ապագայի մասին, և նա ասել է, որ երեխաները գոնե տուն ու տանիք կունենան, իսկ այսօր նա նստած է տան փլատակների վրա և փորձում է չհուսահատեցնել զավակներին:

Այս կինը որդուն սեղմել է կրծքին և հրաշքով ողջ մնացել։

Կատմանդուում բնակվող երիտասարդը պատմում է, որ այն տունը, որտեղ նա ծնվել է, այժմ դատարկ է...

Յուվարաժ Դարմին պատմել է, որ իր որդիների հետ ժամանել են փախստականների ճամբար, որտեղ տեսնելով դժբախտացած հայրենակիցներին՝ նրա աչքերից արցունքներ են հոսել:

Այս մարդը մտավախություն ունի, որ երկրաշարժը կարող է կրկնվել:
![Khokana of Lalitpur told Stories of Nepal that he continues to be afraid of aftershocks from the earthquake: 'My house also fell down... I am afraid to go back into the village let alone take them [his family] there. I hear even with each footsteps the houses are falling down.'](http://i.dailymail.co.uk/i/pix/2015/04/29/16/2823CCF500000578-3061034-Khokana_of_Lalitpur_told_Jay_photographing_for_SoN_My_house_also-a-54_1430319869249.jpg)
Կատմանդուում դաշտերից մեկում ապաստանած երիտասարդ ընտանիքը.

Այս ընտանիքի հայրն անհանգստություն է հայտնել, որ ոչ սնունդ կա, ոչ խմելու ջուր և ոչ էլ իշխանության ներկայացուցիչներ:











