Փարավոն Միրզոյանն արժանացել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչմանը

16:23 • 30.04.15

Ս/թ. ապրիլի 28-ին կայացել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության հերթական նիստը, որի նախագահության որոշման համաձայն ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն արժանացել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչմանը:
 

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
 

Պատվավոր անդամի կոչման պատվոգիրն ու հուշամեդալը Փարավոն Միրզոյանին հանձնել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: