Օրական մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում առողջ մնալ

21:12 • 30.04.15

Շատերն են խոսում ձիթապտղի յուղի օգտակարության մասին: Ամեն մի հույն միջինը տարեկան 20 լիտր ձիտապտղի յուղ է օգտագործում, իսկ  ամերիկացին` միջինը տարեկան 2 լիտր:   Ինչպես գրում է Healthy Living House-ը` այն կարող է նաև բժշկական հրաշքներ գործել, որոնք գիտականորեն ապացուցված են:

Ձիթապտղի յուղը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից

Այն կարող է խթանել քաղցկեղի բջիջների արագ ոչնչացումը: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որի շնորհիվ կարող է կանխել ուռուցքների աճը կրծքագեղձի հյուսվածքում:

Ձիթապտղի յուղը ամրապնդում է իմունային համակարգը

Ձիթապտղի յուղի բաղադրության մեջ առկա տարատեսակ հակաօքսիդանտները նպաստում են  իմունային համակարգի պաշտպանությանը, ինչը նշանակում է, որ օրգանիզմը կարող է դիմակայել ցանկացած բորբոքման:


Ձիթապտղի յուղը պաշտպանում է սիրտը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճախ ձիթապտղի յուղ օգտագործող մարդիկ  41 տոկոսով  նվազեցրել են  սրտի կաթված ստանալու վտանգը:

Ձիթապտղի յուղն օգնում է ազատվել ավելորդ քաշից, պայքարել ցանկացած տեսակի բորբոքման և ցավի դեմ:


 

Օրական մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում առողջ մնալ