Իշխան և իշխանուհի Ռոմանովների աճյունամոխիրները Ֆրանսիայից բերվել են Ռուսաստան (լուսանկարներ)

17:42 • 30.04.15

Մոսկվայի Առաջին Համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում այսօր անցկացվել է Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանով կրտսերի և Մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովայի աճյունամոխիրների թաղման հանդիսավոր արարողությունը, գրում է rg.ru-ն:

 

Նրանց աճյունամոխիրները երեք օր առաջ բերվել էին Ֆրանսիայից, որտեղ 1929-ին մահացել էր իշխանը, իսկ 1935-ին՝ իշխանուհին:

 

Նախաձեռնությունը պատկանում է թագավորական ընտանիքի ժառանգներին։

 

Հայտը ներկայացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ արդեն այս տարի ապրիլի 27-ին Փարիզում անցկացվել է նրանց հոգեհանգիստը, որից հետո աճյունամոխիրներն ուղարկվել են Ռուսաստան: