Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնից՝ քաղաքացիության պատճառով
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևն առաջարկել է իրեն բարձր՝ փոխվարչապետի պաշտոն զբաղեցնել, բայց նա իր ապագան կապում է Վրաստանի հետ:
Այդ մասին նա հայտարարել է ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:
«Դա ինձ համար մեծ պատիվ էր: Այդ դեպքում ես ստիպված կլինեի ընդունել ուկրաինական քաղաքացիություն և հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Բայց ես դա չարեցի: Որովհետև հավատում եմ, որ իմ երկիրը՝ Վրաստանը, մեծ ապագա ունի: Ես այդ ապագան կկառուցեմ իմ ժողովրդի հետ»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել իրեն արտահանձնելու պահանջով Բաքվին ուղղված Վրաստանի գլխավոր դատախազության դիմումը:










