Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ռոշբլուանի գլխավորությամբ ԼՂ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ

20:20 • 30.04.15

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած ֆրանսիացի մի խումբ դիտորդների` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:
 

Այս մասին հաղորդում է ԼՂ նախագահի լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը քննարվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին` անկեղծ բարեկամության համար և բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարևոր են Արցախում ժողովրդավարության զարգացման համար:


Հանդիպմանը ներկա է եղել  ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Արցախում կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցում է  7 քաղաքական ուժ և մեծամասնական ընտրակարգով 46 թեկնածու` նույն քաղաքական ուժերից, ինչպես նաև՝ ինքնաառաջադրվածներ:

Դրանք են ` «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ» կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
«Շարժում-88» կուսակցություն