Սառեցված ծովախեցգետինը 60 տոկոսով հագեցած է վնասակար բակտերիաներով
Սպառողների հաշվետվության հրատարակած ուսումնասիրության արդյունքում նշվում է, որ սառեցրած ծովախեցգետինը հարուստ է վնասակար բակտերիաներով, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ:
Ինչպես գրում է Daily Mail-ը` այս տեղեկություններն ստացվել են սառեցրած խեցգետնի 342 տուփ ուսումնասիրելիս, որի 60 տոկոսը հագեցած էր վնասակար բակտերիայով: Այդ բակտերիաներից է վիբրիոնը, որը հաճախ ասոցացվում է հում խխունջների հետ և համարվում է մահացու մարդկանց համար:
Ինչպես նկատում է The Huffington Post-ը` բակտերիաների առկայությունը պայմանավորված է օվկիանոսներում բարձրացող ջերմաստիճանով: Ստուգման ժամանակ որոշ նմուշներում նաև հակաբորբոքային նյութի հետքեր են հայտնաբերվել:










