Ձեռքի վրա դաջվածքները խանգարում են Apple Watch-ի աշխատանքին. լրատվամիջոցներ (տեսանյութ)
Apple Watch «խելացի» ժամացույցների վաճառքի մեկնարկից հետո դաստակի վրա դաջվածք ունեցող գնորդները բախվել են խնդրի, գրում է korrespondent.net-ը:
Պատճառն այն է, որ սրտի աշխատանքի սենսորը չափում է սրտի ռիթմերը՝ մաշկի և մազանոթների միջոցով: Դաջվածքի դեպքում ցուցանիշները հաճախ սխալ են լինում կամ ընդհանրապես բացակայում են:
Ներկերը, որոնք օգտագործում են դաջվածք անելու համար, խանգարում են սենսորներին չափել մարդու զարկերակը և հանգեցնում են սարքի արգելափակման:
Դաջվածքների հետ համատեղելի չեն ոչ միայն Apple-ի ժամացույցները, նույն պատճառներով խափանվում է նաև FitBit Charge HR և Microsoft Band թևնոցների աշխատանքը:
Պաշտոնական մեկնաբանություն Apple Watch-ի աշխատանքի մասին դեռ չի եղել: Դեռևս ժամացույցների սեփականատերերին խորհուրդ է տրվում անջատել Wrist Detection գործառույթը՝ ավտոմատ արգելափակումից խուսափելու համար:










