Հայտնի է դարձել Apple Watch -ի իրական գինը` ըստ մասերի
Apple Watch-ի «խելացի» ժամացույցների իրական գինը, ըստ դրա մասերի, 84 ԱՄՆ դոլարից էլ քիչ է կազմում: Այս մասին գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով IHC ընկերության հետազոտությունը:
Apple-ի բոլոր արտադրանքներից հենց այս դեպքում է բաղադրիչների` մասերի վրա ամենաքիչ գումարը ծախսվում: Apple Watch Sport-ը, օրինակ, արժե 349 ԱՄՆ դոլար` մանրածախ գնման դեպքում: Այս կերպ բաղադրիչների գինը 24%-ով ցածր է վաճառքի գնից:
Ավելի վաղ էլ Business Insider-ը հաշվարկել էր, որ 10.000 դոլարանոց ոսկե Apple Watch-երի դեպքում էլ ընկերության եկամուտը 7800 դոլար է կազմում:










