Ջորջիո Արմանին նշել է իր նորաձևության տան 40-ամյակը (լուսանկարներ)
Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք Միլանը վերածվել է «Հոլիվուդի մասնաճյուղի» աշխարհահռչակ մոդելավորող Ջորջիո Արմանիի պրոֆեսիոնալ գործունեության 40-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նորաձևության մաեստրոյին շնորհավորելու համար Միլան են ժամանել հոլիվուդյան աստղեր Լեոնարդո Դի Կապրիոն, Հիլարի Սուոնքը և Քեյթ Բլանշետը, Թինա Թյորները, ինչպես նաև իտալացի կինոաստղեր Սոֆի Լորենը և Կլաուդիա Կարդինալեն։ Արմանիի տոնակատարությանը մասնակցել է նույնիսկ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։
Իր նորաձևության տան հոբելյանի կապակցությամբ դիզայները նվեր է պատրաստել քաղաքի համար՝ բացելով նոր մեծ վերանորոգված ցուցասրահ, որը կոչվել է «Սիլոս»։ Համալիրում, բացի Արմանիի թանգարանից, որտեղ կներկայացվեն նրա ամենահայտնի մոդելները, կանցկացվեն տարբեր ցուցադրություններ։ Համալիրն արժեցել է 50 մլն եվրո։
Արմանիի ընկերությունում աշխատում է 3000 մարդ, նա ունի 270 խանութ ամբողջ աշխարհում։ Նրա բրենդը ներկայացված է գրեթե 2500 առևտրային կետերում։
![]()

































